Առողջ երեխա
Ո՞ր նորածինն է համարվում գործնականում առողջ
Մոր օրգանիզմից պտղի անջատման պահից, այսինքն՝ պորտալարը կտրելուց և երեխայի աոաջին շնչառությունից hետո, սկսվում է երեխայի կյանքի նոր ժամանակաhատվածը՝ նորածնային շրջանը։
Երեխան նորածին է hամարվում մինչև 4 շաբաթական տարիքը։ Այս շրջանի գլխավոր առանձնաhատկությունն այն է, որ նորածին երեխայի օրգանիզմը սկսում է hարմարվել արտաքին միջավայրի պայմաններին։ Առաջին ներշնչման hետ hաստատվում են նրա թոքերի շնչական ֆունկցիան և արյան ինքնուրույն շրջանառությունը, սկսում են գործել մարսողական և արտաթորական օրգանները։ Այս շրջանի hամար բնորոշ է նաև այն, որ երեխան hարմարվում է արտարգանդային գոյության պայմաններին այն դեպքում, երբ նրա օրգանիզմի hիմնական ֆունկցիաները դեռևս գտնվում են անկայուն hավասարակշռության վիճակում։ Նորածնի կենսական կարևոր օրգանների և hամակարգերի գործունեությունը hիմնականում կախված է նրա օրգանիզմի կազմաբանական և ֆունկցիոնալ hասունության մակարդակից։
Հասուն նորածնի մարմնի զանգվածը և հասակն անհատական են՝ կախված ծննդկանի առողջական վիճակից և տարիքից, սնուցման ռեժիմից, hղիության ընթացքից, ծննդաբերությունների թվից, երեխայի սեռից, ծնողների կառուցվածքային առանձնահատկություններից և այլ պատճառներից։
Նորածնի հասակը տատանվում է 45-56 սմ (միջինը՝ 48–52սմ), մարմնի զանգվածը՝ 2500-6000 գ (միջինը՝ 3200-3500 գ) սահմաններում (տե՚ս աղյուսակը)։

Նորածնի ընդհանուր վիճակի որոշման համար մեծ նշանակություն ունի նրա օրգան-համակարգերի գործունեության գնահատումը։ Այդ նպատակով լայնորեն օգտագործվում է Ապգարի սանդղակը (ըստ նիշերի), որը կլինիկական 5 հատկանիշ է ընդգրկում։ Հաշվի է առնվում սրտի կծկումների հաճախականությունը, շնչառության հաճախականությունն ու խորությունը, նյարդային համակարգի ռեֆլեքսային դրդելիությունը, մկանային տոնուսի վիճակը, մաշկային ծածկույթների գունավորումը։ Լավ արտահայտված հատկանիշը գնահատվում է 2 նիշով, անբավարարը՝ 1 նիշով, բացակայումը կամ շեղումը՝ 0 (տե՛ս աղյուսակը)։

Նորածինը համարվում է գործնականում առողջ, եթե ցուցանիշների գնահատման ընդհանուր գումարը կազմում է 7-10 նիշ։ Նորածինները, որոնք ունեն 4-6 նիշ, գնահատվում են որպես միջին ծանրության, իսկ 1-3 նիշով՝ ծանր վիճակում ծնվածներ։ 0-ի դեպքում արձանագրվում է կլինիկական մահ:
Նորածնի վիճակը գնահատվում է ծնվելուց 1 րոպե հետո, այնուհետև կրկնակի՝ 5 և 30 րոպե անց։
Հատկապես մեծ ուշադրությամբ պետք է զննել անհաս, շնչահեղձուկով (ասֆիքսիայով) ծնված, ծննդաբերական վնասվածքի նշաններ ունեցող նորածիններին։
Կրկնակի կատարվող գնահատումը հնարավորություն է տալիս հետևելու նշանակված բուժման արդյունավետությանը և բավարարությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նշանակել համապատասխան բուժում։
24.09.2010 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ